Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Այսօրվանից մեկնարկում է ԱԺ արտահերթ ընտրություններին առաջադրվելու ժամկետը

Այսօրվանից մեկնարկում է ԱԺ արտահերթ ընտրություններին առաջադրվելու ժամկետը
02.11.2018 | 14:36

«Արտահերթ ընտրությունների դեպքում առաջադրման ժամկետը մեկնարկում է այսօրվանից: Պարբերաբար, երբ կստացվեն առաջադրման փաստաթղթեր, ԿԸՀ-ն կհրապարակի տեղեկատվություն», - ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։


Սահմանված 12-օրյա քարոզարշավի ժամկետը որոշվել է գործող օրենսդրության սահմաններում: «Դա, ըստ էության, կարելի է քննարկել գործող օրենսդրության կատարելագործման տեսանկյունից։ Այս պահին մենք հիմք ենք ընդունում գործող Ընտրական օրենսգիրքը», - ասաց ԿԸՀ նախագահը։
Տիգրան Մուկուչյանի խոսքով, ըստ ամենայնի, տեղամասերում 2017թ. խորհրդարանական ընտրությունների օրինակով գործելու են տեսախցիկներ:

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ